BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Տեղի կունենա «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը

Տեղի կունենա «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը
20.04.2015 | 12:00

Ապրիլի 22-ին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի քննարկումների սրահում տեղի կունենա Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը հեղինակի մասնակցությամբ:
Գերմանական և ավստրիական պատմագրության մեջ մինչ այժմ ի հայտ չէր եկել այնպիսի աշխատություն, որում Հայոց ցեղասպանության ամբողջական ներկայաց¬ման հետ մեկտեղ հանգամանալից լուսաբանվեր նաև Գերմանիայի և Ավստրիայի համապա¬տաս¬խանատվության խնդիրը: Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գիրքը լրացնում է այդ բացը: 10 տարի առաջ հրատարակված «Նեմեսիսի օպերացիան» գրքից հետո սա Ռ. Հոսֆելդի երկրորդ ծավալուն աշխատությունն է Հայոց ցեղասպանության թեմայով: Հեղինակը գրքում ներկայացրել և արժևորել է նաև Ցեղասպանությանը վերաբերող միջազգային կարևորագույն գիտա¬կան ուսումնասիրությունները:
Հանգամանալից պարզաբանվում է նաև Հայոց ցեղասպանության նախապատմութ-յունը, ծրագրայնությունը, թուրքական կառավարող ռեժիմի կողմից դրա իրագործման հետևողականությունը: Գիրքը գլուխ առ գլուխ բացում և բացահայտում է զարհուրելի իրադարձությունների, սիստեմատիկ կերպով մի ամբողջ ժողովրդի բնաջնջման ամբողջական պատկերը, որն իբրև մեկ ամբողջական գործընթաց՝ սկզբնավորվեց սուլթան Աբդուլ Համիդ II-ի կողմից նախաձեռնված հայերի կոտորածներով: Պարզաբանվում են համիդյան և երիտթուրքական ռեժիմների հաջորդափոխման հանգամանքները: Մանրամասն անդրադարձ կա Սողոմոն Թեհլերյանի դատավա¬րությանը և դրա ազդեցությունը մեծապես կրած Ռաֆայել Լեմկինին:

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ